«ԱԿԲԱ բանկ»-ի հաճախորդներն այսուհետ կկարողանան կատարել բանկային գործարքները Upay մասնաճյուղերում

01.08.2021
«ԱԿԲԱ բանկ»-ի հաճախորդներն այսուհետ կկարողանան կատարել բանկային գործարքները Upay մասնաճյուղերում

Հարգելի հաճախորդներ,

 Ուրախ ենք տեղեկացնել, որ «Յուփեյ» մասնաճյուղերում արդեն հասանելի է «ԱԿԲԱ բանկ»-ի ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվների համալրումների, վարկերի մարումների, ինչպես նաև ավանդային հաշիվների համալրումների և քարտային փոխանցումների ծառայությունը: Կից՝ ծառայության մանրամասները:

Ծառայություններ

● Ավանդի համալրում

● Ֆիզիկական և իրավաբանական անձի հաշվի համալրում

● Քարտի համալրում

● Վարկի մարում (վաղաժամ գումարի մարում, հերթական մարում)

Արժույթ

● AMD

● USD

● RUB

● EUR

Միանվագ գործարքի չափ

Նվազագույն գումար՝ 1,000 դրամ

Առավելագույն գումար՝ 400,000 դրամ

Միջնորդավճար

Մինչև 100 000 դրամ- 200 դրամ                       

100 000 դրամից 0.6%, բայց ոչ ավել 1,200 դրամ

Փոխանցման  ժամանակահատված

● Քարտային փոխնցումների դեպքում՝ առցանց, 24/7

● Մնացած դեպքերում աշխատանքային օրերին և ժամերին նույն պահին, ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ հաջորդ աշխատանքային օրը:

Բանկի աշխատանքային ժամը մինչև 18:00

 

 

Կիսվել
Թարմացված է 21.06.2024 12:20